четверг, 26 сентября 2013 г.

Իմ կարծիքը գրական խոսելու մասին

Ես շատ լավ եմ վերաբերվում այն մարդկանց, ովքեր գրական և գրագետ են խոսում: Ես համարում եմ, որ եթե մարդ խոսում է գրական, ապա նա և՛ կիրթ է, և՛ դասիարակված: Իմ շրջապատում շատ մարդիկ կան, ովքեր գրական են խոսում և ես նույնպես նրանց հետ զրուցում եմ գրական հայերենով: Իմ կարծիքը գրական խոսելու մասին ԴՐԱԿԱՆ է:

Մեծերը հայոց լեզվի մասին


Ստեփան Զորյան

Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տատանվում է ամեն մի պատահական քամուց...


Եղիշե

Հունարենը մեղմ է, հռոմեական լեզուն` հզոր, հոնարենը` ահաբեկող, ասորերենը` աղերսական, պարսկերենը` պերճ, ալաներենը` գեղեցկազարդ, գոթերենը` հեգնական, եգիպտերենը` տափակախոս ու խավարաձայն, հնդկերենը` ճռվողական, հայերենը` քաղցր, որը միաժամանակ կարող է մյուս բոլոր լեզուների հատկություններն ամփոփել իր մեջ:

Միքայել Նալբանդյան

Սուտ է այն լուսավորությունը, որ պիտի լինի օտարի լեզվով: Այդպիսի դիպվածում դուք ձեր զավակներին օտարացնում եք ձեզանից: Նրանց զավակները անունով միայն կլինին հայ, իսկ հաջորդ սերունդները ավելորդ կհամարեն այդ անունը կրել յուրյանց վրա: Ուրեմն խելամիտ եղեք, և թող ձեր դպրոցներում հնչի մայրենի լեզուն:


...Իմ իմացած լեզուների մեջ հայերենը բացառիկ է, նախ` որպես զարմանալի տրամաբանական լեզու, ապա նաև` իր ճկունությամբ, նոր բառերի կազմելու դյուրություններով:

Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունները


ՌԱՎԵՆՆԱՅՈՒՄ

Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,

Ու անցել:



Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:



Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:



Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր...



Մի մրահոն աղջիկ տեսա


Մի մրահոն աղջիկ տեսա 
Ռիալտոյի կամուրջին, 
Հորդ մազերը - գետ գիշերվա, 
Եվ հակինթներ՝ ականջին:


Աչքերը սև - արևներ սև, 
Արևների պես անշեջ, 
Գալարում էր մեջքը թեթև 
Ծաղկանկար շալի մեջ:



Աչքս դիպավ աչքի բոցին, 
Ու գլուխըս կախեցի. 
Ժպտաց ժպտով առեղծվածի, 
Հավերժական կանացի:



Միամիտ չեմ՝ հավատամ քեզ. 
Տառապանքս փորձ ունի.֊ 
Մի մրահոն կույս էր քեզ պես, 
Կոտրեց սիրտս պատանի...



Իսահակյան Ավետիք



Բանաստեղծ և արձակագիր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունը 
ժողովրդական իդեալների և ձգտումների պոեզիա է՝ դրոշմված ազգային աշխարհափիլիսոփայությամբ, վարքով ու արժանապատվությամբ:
Ավետիք Իսահակյանը նախնական կրթությունն ստացել է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) և Հառիճի վանքի դպրոցներում, 1889–92 թթ-ին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, որտեղ աշակերտել է  Հովհաննես Հովհաննիսյանին, Ստեփան Լիսիցյանին և ուրիշների: 
1892 թ-ի դեկտեմբերին «Տարազ» ամսագրում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը՝ «Ծաղիկ էի նորաբողբոջ» վերնագրով:  1893 թ-ին մեկնել է Եվրոպա: Աշխատել է Վիեննայի մարդաբանական թանգարանում և, միաժամանակ, ունկնդրել գիտական դասընթացները, ապա եղել Լայպցիգի համալսարանի ազատ ունկնդիր: 1895 թ-ին վերադարձել է հայրենիք: 
Հայ  ազգային-ազատագրական պայքարին մասնակցելու համար 1896 թ-ին ձերբակալվել է և մեկ տարով բանտարկվել Երևանի բանտում: 1898 թ-ին աքսորվել է Օդեսա: 1900 թ-ին կրկին մեկնել է Եվրոպա և ապրել Ժնևում ու Ցյուրիխում: 1901 թ-ի սեպտեմբերին վերադարձել է հայրենիք: 1908 թ-ին կրկին ձերբակալվել է՝ «Դաշնակցության գործով» և, որպես ՀՀԴ բյուրոյի անդամ, 1 տարով բանտարկվել Թիֆլիսի Մետեխի բանտում: Խուսափելով իր դեմ պատրաստվող դատավարությունից՝ 1911 թ-ին  մեկնել է Կոստանդնուպոլիս: 1912–26 թթ-ին ապրել է Գերմանիայում, Շվեյցարիայում և Իտալիայում: 1926 թ-ին ընտանիքը տեղափոխել է Փարիզ, իսկ ինքը վերադարձել է Հայաստան, որտեղ ապրել է մինչև 1930 թ.: 1930–36 թթ-ին ապրել է Փարիզում, 1936 թ-ի դեկտեմբերին վերադարձել է հայրենիք: 1946–57 թթ-ին եղել է Հայաստանի գրողների միության նախագահը: 
Իսահակյանի առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Երգեր ու վերքերը» (1898 թ.), նշանավորել է ժողովրդական բանաստեղծի մուտքը գրական աշխարհ։ Գրքի հիմնական թեմաները՝  հայրենասիրություն, մայրական սեր, բնապաշտություն, կյանքի և մահվան առեղծվածի փիլիսոփայական ըմբռնում, բնորոշ դարձան նրա հետագա բանաստեղծությունների համար։
Նրա «Դարդս լացեք», «Սև մութ ամպեր ճակտիդ դիզվան», «Սիրեցի յարս տարան», «Որսկան ախպեր» և քնարական այլ բանաստեղծություններ երգի են վերածվել: Իսահակյանի քնարերգությունն իր ոգով ու ոճով, բովանդակությամբ ու գեղարվեստական առանձնահատկություններով ժողովրդային է: Բանաստեղծի համար սերը կյանքն է՝ իր բոլոր հմայքներով ու հրապույրներով, սիրո կործանումը հավասարազոր է կյանքի իմաստի կորստի:


Ալեքսանդր Բլոկ
 «Իսահակյանն առաջնակարգ բանաստեղծ է, թերևս այժմ այդպիսի պայծառ ու անմիջական տաղանդ չկա ողջ Եվրոպայում»: