понедельник, 2 декабря 2013 г.

Հարցաշարք << Սասնա ծռեր >>

5. Ցայսօր հայտնաբերվել և գրառվել է շուրջ 160 պատում՝ «Սասունցի Դավիթ», «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Թլոլ Դավիթ», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլ վերնագրերով: http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=1585

6. Մովսես Խորենացին (գիրք Ա, ԻԳ) և Թովմա Արծրունին (Թովմա Արծրունի և Անանուն, Պատմություն Արծրունյաց տան) իրենց երկերում: Իսկ Դավթի և Խանդութի մասին զրույցների, Սասունում եղած իրեղեն ապացույցների հիշատակություններ կան XVIդ. պորտուգալացի ճանապարհորդների Ա. Տենրեյրո և Մ. Աֆոնսո ուղեգրական նոթերում:
9. «Սասնա ծռերի» գրական մշակումները սկսվել են դեռևս 1890-ական թվականներից, սակայն Դավթի ճյուղի լավագույն մշակումը համարվում է Հովհաննես ԹումանյանինըՍասունցի Դավիթ», 1903թ.): Փոքր Մհերի ճյուղը բանասետղծական մշակման են ենթարկել ռուս բանաստեղծ Ա. ԿուլեբյակինըՄհերի դուռ», Թիֆլես, 1916թ.) և Ավ. ԻսահակյանըՍասման Մհեր», 1922թ.): Դավթի ճյուղը մշակել է նաև Եղիշե ՉարենցըՍասունցի Դավիթը», 1933թ.) և ուրիշներ:

10. Առաջինը գրի է առել Գարեգին Սրվանձտյանը, երկրորդը՝ Մանուկ Աբեղյանը, Գ. Հովսեփյանը, Խ. Դադյան, Ս. Հայկունի, Ա. Աբեղյան, Ե. Լալալյան, Կ. Մելիք-Օհանջանյանը և Ա. Ղանալանյանը:
8. Էպոսի վիպասացների բուն հայրենիքը Սասունն է: Սասունին նաև անվանում են Սանասունք և Սանասուն: Այն գտնվում է  Մեծ Հայքի Աղձնիք նահանգի կազմում: