среда, 11 сентября 2013 г.

Հայտնագործություններ


 Փիթսբուրգի համալսարանի նեյրոկենսաբանության ֆակուլտետում հետազոտողներն աշխատում էին մի 52-ամյա հիվանդի՝ Յան Շոյերմանի հետ, որպեսզի ստեղծեն Շոյերմանի մտքի միջոցով կառավարվող մի ռոբոտ-ձեռք: Հետազոտողները 2 միկրոէլեկտրոդ են տեղադրում հիվանդի գլխուղեղի շարժողական կեղևում: Հարմարման պրոցեսը շատ ավելի արագ էր ընթանում, քան հետազոտողները սպասում էին: Արդեն երկրորդ օրը Յանը կարողանում էր օգտագործել իր նոր «ձեռքը»: 13-րդ շաբաթում նա կարողանում էր կատարել բարդ վարժություններ յոթ ուղղություններով՝ իսկական կենսաբանական ձեռքի պես:


Վիոմինգի համալսարանում գիտնականները գենետիկորեն ձևափոխեցին մետաքսաստեղծ թրթուրները, որոնց արտադրած մետաքսը պողպատից ամուր դարձավ: Տարբեր մարդիկ ցանկանում են օգուտ ստանալ: գերամուր մետաքսից՝ ստանալ զինամթերք, բժշկական մանրաթել, պլաստմասայի փոխարինիչ և այլն:


Բրիտանական Կոլումբիայի ընկերություններից մեկը ներկայացրել է իր նոր կտորի օրինակը, որը ստեղծվել է հատուկ ԱՄՆ-ի և Կանադայի զորքերի համար: Այս նյութը անդրադարձնում է լույսի ճառագայթները առանց մարտկոցների, հայելիների կամ տեսաձայնագրիչների օգնության: Այն չի թողնում, որ նրա տակ թաքնվողը երևա, և միաժամանակ պաշտպանում է նրան ջերմային և ինֆրակարմիր փնտրող սարքերից:


Ավիտա Մեդիքալի կողմից պատրաստված այս դեղամիջոցը օգտագործվում է մեծաքանակ այրվածքներ ունեցող հիվանդների բուժման համար: Հիվանդներից վերցված մաշկի օրինակը խառնում են հատուկ խոզերից ստացված ֆերմենտների հետ և տեղակայում են վնասված մաշկի վրա: Յուրաքանչյուր փոքր հատված մեծանում է և մոտ մեկ շաբաթվա ընթացքում ունենում է գրքի էջի մեծություն: Քանի որ այսպիսի բուժման դեպքում դոնորը հենց ինքը հիվանդն է, ապա օրգանիզմի անընկալունակության ռիսկը  նվազագույն է:



      Էնրիկո Դինիի կողմից ստեղծված D-աձև տպիչը կարող է «տպել» 2 հարկանի շինություններ՝ իր սենյակների, աստիճանների, խողովակների և միջնապատերի հետ միասին: Կառուցումը տևում է մոտ 4 անգամ ավելի կարճ, քան սովորական շինությունների դեպքում, ընդ որում, այս դեպքում հատուկ գիտելիքներ և կարողություններ պետք չեն գալիս:



         Ստորին ծնոտի օրինակը ստեղծվել է 83-ամյա հիվանդի համար՝ օգտագործելով տիտանի փոշի և կենսակերամիկական ծածկույթ: Ստորին ծնոտի բարեհաջող վիրահատությունը թույլ կտա հետագայում կատարել նաև առանձին ոսկորների փոխպատվաստում, միաժամանակ նաև արհեստական ճանապարհով ստեղծել նոր օրգաններ և մկաններ:


   2012 թվականին միջազգային հետազոտողների խմբի կողմից հայտնաբերվել է մի էկզոմոլորակ, որը ամբողջությամբ կազմված է եղել ադամանդից: Այն մոտավորապես 5 անգամ չափերով ավելի մեծ է, քան Երկիրը և զանգվածով մոտ է Յուպիտերին:


   Միացյալ Թագավորությունում մոտ 8 ժամ տևած վիրահատությամբ երկու կույր մարդու վրա տեղադրել են աչքերի փոխպատվաստուկներ: Տարիներ շարունակ լինելով կույր՝ այս մարդիկ կարողացան մի քանի շաբաթվա ընթացքում տարբերել առարկաների ուրվագծերը և գունավոր երազներ տեսնել:


      Ճկուն ապակին, որը ստեղծվել է նյույորքցի գյուտարար Քորնինգի կողմից, առաջին անգամ ներկայացվել է Բոստոնում: Այն ունի ընդամենը 0,05 մմ հաստություն: Հնարավոր է, որ Սոնիի «հագնովի համակարգիչները» մինչև 2020 թվականը արդեն պատրաստ լինեն:


    Սիրողական աստղագետների կողմից բացահայտված այս մոլորակը մոտավորապես Նեպտունի մեծությունն ունի, և ուղեծիրը պտտվում է մի քանի արեգակների շուրջը: Այժմ գիտնականները փորձում են պարզել, թե ինչու այս մոլորակը չի բախվում արեգակներից որևէ մեկին:


                       Ճապոնիայում մի դաշնամուր են պատրաստել, որի երաժշտությունը լսում է միայն նվագողը:


                "Ձեռքի համակարգչի" միտքը ծագել է Compaq ֆիրմայի ինժեներների մոտ, երբ նրանք հոգնել են անվերջ պայուսակների կույտ քարշ տալուց


      Էլեկտրական աթոռը հայտնագործվել է ատամնաբույժի կողմից:


      Ամերիկացի գիտնականը ստեղծել է "Էյնշտեյնի գլուխը" Ամերիկացի Դեվիդ Հենսոնը ներկայացրել է հանրահայտ գիտնական Ալբերտ Էյնշտեյնի գլխի տեսքով իր ստեղծած ռոբոտը, որը ոչ միայն արտաքնապես հիշեցնում է 51 տարի առաջ մահացած գիտնականին, այլև ընդօրինակում է նրա դիմաշարժությունը։ Ռոբոտը կարող է ժպտալ, խոժոռվել, աչքով անել և ծիծաղել։ «Էյնշտեյնի գլխիե դիմաշարժությունը կախված է շրջապատող մարդկանց դիմաշարժումներից, քանի որ աչքերի մեջ տեղադրված երկու տեսախցիկների միջոցով այն կարողանում է 10–ից ավելի դեմքի արտահայտություն ընդունել։


     Օլիմպիական դրոշը ստեղծվել է 1913 թվականին:


    Ամերիկյան գիտնականները  ինֆրակարմիր ճառագայթներով լուսանկարել են Եգիպտոսի տարածքը: Այդ լուսանկարները թոյլ են տվել հայտնաբերել մինչ այժմ անհայտ 17 եգիպտական բուրգ: Տիեզերքից կատարված լուսանկարների օգնությամբ հայտնաբերվել է նաև ավելի քան հազար դամբարան և երեք հազար հնադարյան բնակատեղի


      1973 թվականին, Թերժե Լոմոն և Թիմ Բլիսը առաջինը նկարագրեցին այժմ լայնորեն հետազոտված երևույթ` երկարաժամկետ պոտենցիան Journal of Physiology պարբերականի հոդվածում։


               2010 թվականի մի լուսապայծառ առավոտ մի խումբ հնէաբաններ անակնկալ բավականին լուրջ հայտնագործություն արեցին: Քլունգով և վրձնով աշխատանքի գիտակները լույս աշխարհ հանեցին 54 վիկինգ զինվորների եղբայրական գերեզման: Ընդ որում հետաքրքիրն այն է, որ բոլոր մարմինները գլխատված էին, իսկ մարմնի տարբեր մասերը տարբեր տեղերում էին թաղված:


     Նոր Զելանդիայի Կաուրանգի ազգային արգելոցում 1986 թվականին նշանակալից հայտնագործություն արվեց: Մարմարյա Օուեն սարի ստորոտում գտնվող քարանձավներից մեկում երկրաբանները մի շատ հետաքարքիր հայտնագործություն կատարեցին: Գետնի վրա ինչ-որ դիվային էակի մնացորդներ էին, որոնք տեղ-տեղ դեռ ծածկված էին հաստ ու չորացած կաշվով: Դատելով իրենց գտած գանգի ու կտուցի չափսերից` նրանց ոչ մի լավ բան չէր սպասի, եթե նրանք հանդիպեին այդ էակի կենդանի ընկերներին: Պարզվեց, որ երկրաբանները քարանձավում հայտնաբերել էին 3000 տարվա հնություն ունեցող մնացորդներ, որոնք պատկանել էին ջայլամի նմանվող մոա թռչունին: Չունենալով բնական թշնամիներ` այս 250 կիլոգրամ կշռող թռչունները «հրաժարվել էին» թռչելու ունակությունից և էվոլյուցիայի ընթացքում իսպառ կորցրել թևերի նշույլներն անգամ:
 


      1988 թ. Իսրայելի Աշկալոն քաղաքում հնէաբանները հայտնաբերեցին հազարավոր մանուկների փոքրիկ ոսկորներ: Պարզվեց, որ այդ սահմռկեցուցիչ վայրը, որի կոյուղային հանգույցում նման զարհուրելի գտածո էին հայտնաբերել, հատուկ հաստատություն էր, որի միակ գործառույթը եղել էր ոչ ցանկալի նորածինների մասսայական ոչնչացումը: Համաձայն հռոմեական օրենքների` երեխաները մինչև 2 տարին լրանալը հանդիսանում էին հոր մասնավոր սեփականությունը: Եթե հռոմեացի տղամարդը գիրկը չէր առնում նորածնին, նա դրանով ցույց էր տալիս, որ չի ուզում այդ երեխային, և այդժամ երեխային ոչնչացնում էին՝ համաձայն օրենքի: Միայն քրիստոնեության ամրապնդումից հետո Բյուզանդիայում այս հակամարդկային օրենքը չեղյալ հայտարարվեց, իսկ մանկասպանությունը ծանր հանցագործություն դարձավ:


Մերի Անդերսոնը 1903թ. հայտնագործեց ավտոմեքենայի ապակու մաքրիչները:


           Փողոց մաքրելու մեքենան հայտնվել է ավելի քան 100 տարի առաջ: Մեխանիկական առաջին հսկան հավաքել է սովորական մի գործավարուհի՝ Յինիտա Վեստովերը:


     1934 թ-ին իտալացի ֆիզիկոս Էնրիկո Ֆերմին ուրանի ատոմները նեյտրոններով ռմբակոծելիս նկատեց, որ առաջանում են նոր ճառագայթաակտիվ նյութեր, և անջատվում է հսկայական քանակության էներգիա: Հաստատվեց նաև ուրանի ատոմի ճեղքման փաստը, միաժամանակ բացահայտվեց, որ այդ ճեղքումն ունի շղթայական բնույթ՝ կարող է ինքն իրեն շարունակվել: Իսկ 1939 թ-ին ռուս գիտնականներ Կ. Պետրժակն ու Գ. Ֆլերովը բացահայտեցին ուրանի ինքնակամ տրոհման երևույթը:


      Հեռուստատեսությունը գիտության և տեխնիկայի համեմատաբար երիտասարդ բնագավառներից է: Երկգույն՝ սև-սպիտակ, հեռուստատեսության առաջին համակարգը 1907 թ-ին առաջարկել է հայ ճարտարագետ, գյուտարար Հովհաննես Ադամյանը: 1925 թ-ին նա պատրաստել է և ցուցադրել նաև «Հեռատես» կոչվող առաջին եռագույն հեռուստացույցը, որը ժամանակակից գունավոր հեռուստացույցների նախահայրն է: 1923 թ-ին ռուս գյուտարար և ճարտարագետ Վլադիմիր Զվորիկինը հայտնագործել է էլեկտրոնային խողովակը: 1930-ական թվականներին ի հայտ եկավ կաթոդային ճառագայթային խողովակը, որը ցայսօր մնում է յուրաքանչյուր ժամանակակից հեռուստացույցի «սիրտը»: 


      Բջջային հեռախոսակապի պատմությունը սկսվում է 1979 թվականին Ճապոնիայում, որտեղ առաջին անգամ աշխարհում յուրաքանչյուրը ստացավ հնարավորություն օգտվել բջջային կապից։ 1981 թվականին Սկանդինավիայում տեղի ունեցավ առաջին սերնդի ցանցի երկրորդ մեկնարկը, ընդ որում առաջին անգամ ստեղծվեց ռոումինգի հնարավորություն։ Առաջին սերնդի ցանցերը անալոգային էին և շուտ դուրս եկան շահագործումից։ 1991-ին Ֆինլանդիայում շահագործման մտավ առաջին 2G երկրորդ սերնդի ցանցը։ Այս ցանցերը ունեն չորս շատ մեծ առավելություն իրենց նախորդների նկատմանբ. հնարավոր դարձավ ռոումինգը, 2G ցանցերը ունեն շատ ավելի լավ սպեկտրալ էֆֆեկտիվություն, բջջային խոսակցությունները թվային կոդավորված են և հնարավոր դարձան տվյալների փոխանցման ծառայությունները՝ դրանցից առաջինը SMS ծառայությունն է։ 1987-ին եվրոպական 13 երկրներ ստորագրեցին համաձայնագիր հատուկ խումբ ստեղծելու մասին ,որի համաձայն այդ երկրներում պետք է ստեղծվեր բջջային կապի միասնական համակարգ։


Ֆիզիկոս Աբրահամ Ալիխանյանը աշխարհում առաջինը տիեզերական ճառագայթներում հայտնաբերել է անհայտ տարրական մասնիկներ և մեծ էներգիա ունեցող պրոտոններ, հիմնադրել է տիեզերական ճառագայթների Արագածի բարձրլեռնային կայանը:


     1957թ., Խորհրդային Միության առաջին բաց թողած Երկրի արբանյակից հետո, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը որոշեց Ամերիկայի պատերազմի դեպքում ստեղծել մի ապահով համակարգ ինֆորմացիա փոխանակելու համար: Երբ ստեղծվեց համացանցը, սկզբում անվանեցին ARPANET:


                      Հակաբիոտիկները ստեղծել է Ալեքսանդր Ֆլեմինգոմը 1928թ.: Հակաբիոտիկների ստեղծումից հետո մարդկանց մահացության թիվը մեծ փոփոխության է ենթարկվել:


Մոլորակներ, տիեզերք, հրթիռ, այս բոլորը Հրթիռային տեխնիկան է: Հենց XX դարում են մարդիկ ընդունել տիեզերքը:


1901թ. Պիտեր Խյուիտտը հայտնագործել է սնդիկային լամպը:


1901թ. Յուխան Վուլերը հայտնագործել է առաջին ամրակալը:


Ռեդժինալդ Ֆեսսենդենը 1902 թ. Ստեղծել է ռադիոհեռախոսը:


Օդային կոնդիցիոներները ստեղծվել է 1902թ. ՈՒիլիս Կեռերի կողմից:


    Արհեստական մետաքսը ստեղծվել է 1902թ. Չարլզ Կրոսսի, Էդվարդ Բեվանի, Կլայտոն Բիդլի կողմից:


1902թ. Ստեղծվել է նեոնային լամպը Ջորջ Կլաուդեի կողմից:


1903թ. Ռայտ եղբայրները ստեղծեցին առաջին ինքնաթիռը և կատարեցին մոտավոր առաջին թռիչքը:


Ռեյնոլդ Բյուրգերը 1903թ. հայտնագործեց թերմոսը:


Ջեյմս Սպելինգերը 1907թ. հայտնագործել է առաջին կենցաղային փոշեկուլը:


Էլեկտրական լվացքի մեքենան ստեղծել է Ալվա Ֆիշերը 1907թ.:


Պոլ Կոռնյունը 1907թ. հայտնագործել է ուղղաթիռը:


Տոպրակը ստեղծվել է 1908թ. Ժան Բրանդենբերգերի կողմից:


Խայրամ Մակսիմը հայտնագործել է զինային խլարարը 1909թ.:



Հիդրոինքնաթիռը ստեղծվել է 1910թ. Անրի Ֆաբրի կողմից:


Արթուր Ուինը 1913թ. ստեղծել է առաջին խաչբառը:


1913թ. Շտեֆան Բանիչը հայտնագործել է  զինվորական պարաշյուտը:


1914թ. ստեղծվել է առաջին մարտական տանկը Ուլիլիամ Տրիտտոնի և Ուոլտեր Վիլսոնի կողմից:


Հակագազային դիմակը ստեղծվել է 1915թ. Նիկոլայ Զելինսկիի կողմից:


1920թ. Պաուլ Լանգերգանսը հայտնագործել է սինթետիկ ինսուլինը:


1923թ. ստեղծվել է առաջին ձայնային ֆիլմը Լի դե Ֆորեստի կողմից:


Միջուկային բժշկությունը ստեղծել են Ֆրեդերիկ Ժալիո-Կյուրին, Իռեն Ժալիո- Կյուրին և Տարո Տակեմին 1930թ.:


1931թ. Ստեղծվել է էլեկտրոնային մանրադիտակը Մակս Կնոլլի և Էռնսթ Ռուսկայի կողմից:


Էդվին Արմստրոնգը 1933թ. հայտնագործել է հաճախականության մոդուլյացիան:


Ռադարը ստեղծել է բրիտանացի ֆիզիկոս Ռոբերտ Ուորտը 1935թ.:


1942թ. Էնրիկո Ֆերմին ստեղծել է առաջին միջուկային ռեակտորը:


1943թ. հայտնագործվել է ակվալանգը Ժակ-Իվ Կուստոի և Էմիլ Գանյանի կոմից:


Ատոմային ռումբը ստեղծվել է Ռոբերտ Օպպենգեյմերի և Լեսլի Գրովսի կողմից 1945թ.:


Ջերմամիջուկային լիցքավորումը հայտնագործվել է 1952թ. Էդվարդ Տելլերի և Ստանիսլավ Ուլամի կողմից:


1953թ. ստեղծվել է ջերմամիջուկային ռումբը:


1963թ. ստեղծվել է առաջին համակարգչային մուկը Դուգլաս Էնգելբարտի կողմից:


1982թ. Ռոբերտ Դժարվիկը ստեղծեց արհեստական սիրտ:


Օպտիկական պինցետը ստեղծել են Ստիվեն Բլոկը և Գովարդ Բերգը 1986թ.:


Ատոմային-ուժային մանրադիտակը հայտնագործել են Գերդ Բիննինգը և Կրիստոֆ Գերբերը 1986թ.: