понедельник, 18 ноября 2013 г.

Պեպոն մեր ժամանակներում

Ես անցյալ տարի ՝ 8 դասարանում, կարդացել եմ Գաբրիել Սունդուկյանի <<Պեպո>> թատերգությունը: Ինձ շատ է դուր եկել այս հանճարեղ ստեղծագործությունը: <<Պեպո>> -ն Գաբրիել Սունդուկյանի լավագույն գործերից է, որը թատերգության բարձրագույն նվաճւմներից է: <<Պեպո>> թատերգությունից ես առանձնացրել եմ Պեպոյի նրա բանտային մենախոսությունը և սովորել եմ անգիր: 
<<Պեպո>> թատերգությունը պատմում է 1870-ական թվակաների մարդկային մակարդակի մասին: Թե ինչպես էր գերիշխում կապիտալիզմը: 
Իսկ հիմա ես ցանկանում եմ համեմատել ժամանակակից և 1870-ականների մարդկանց: 
Իմ կարծիքով հիմա էլ է գերիշխում կապիտալիզմը: Հիմա էլ կան շատ Զիմզիմովներ, Պեպոներ ... Կարծում եմ, որ այժմյան քաղաքանությունը կապիտալիստկան է, քանի որ ժողովրդի խնդիրներով զբաղվում են այժմյան հարուստ մարդիկ, այլ ոչ թե քաղաքական գործիչները: Իսկ ժողովուրդը պայքարում է նրանց դեմ, բայց զուր: Միևնույն է հաղթում են բարձրաստիճան և հարուստ մարդիկ: