суббота, 2 ноября 2013 г.

Իմ կարդալու ոճը

Ես ինքս այնքան շատ չեմ սիրում կարդալ, բայց կարդացել եմ բավականին շատ գրքեր: Սիրում գիտաֆանտաստիկ, ֆանտաստիկ, պատմական և գիտական գրքեր: Բնականաբար կարդում եմ երբեմն նաև սովորական ստեղծագործություններ: Իմ վերջին գիրքը ավարտել եմ մի քանի օր առաջ: Վերնագիրը " Парень из Колорадо", իսկ հեղինակը Ստիվեն Կինգն է: Շատ հետաքրքիր գիրք էր: Այդ գրքի հիմքով նկարել են նաև շատ հրաշալի սերիալ-ֆիլմ " Хейвен".  ես նաև ֆիլմն եմ դիտել, բայց գիրքը,  բնականաբար ավելի հետաքրքիր էր: 
Ես երբ ինչ-որ գիրք եմ կարդում, ավարտելուն պես սկսում եմ վերլուծել և՛ բովանդակությունը, և՛ հերոսների կերպարները: Այդպես ավելի հետաքրքիր է ինձ համար: