понедельник, 3 февраля 2014 г.

Քիմիական արդյունաբերություն

Մինչև ԽՍՀՄ փլուզումը քիմիական արդյունաբերության տեսական կշիռն արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալում կազմել է 6-7 % (1990)։ Արտադրվել են կալցիումի կարբիդ, կաուչուկ, արհեստական խեժեր, ազոտական պարարտանյութ, արհեստական մանրաթել, վիտամիններ, ավտոդողեր, լայն սպառման առարկաներ ևն։ Պատկերը խիստ փոխվել է ՀՀ անկախացումից հետո։

Մեքենաշինություն

ՀՀ-ում մեքենաշինությունը ձևավորվել է 1929-40-ին, իսկ հետպատերազմյան տարիներին զարգացումն ուղեկցվել է որակական տեղաշարժերով։ Ճյուղը ներառում է էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը, ռադիոէլեկտրոնային արդյունաբերությունը, հաստոցաշինությունը, ավտոմոբիլային արդյունաբերությունը ևն։

Արդյունաբերության ճյուղեր. ներկա իրավիճակ և աջակցման ուղղությունները

 Մետաղական հանքարդյունաբերություն

Մետաղական հանքահումքային ոլորտը
հանդիսանում է տնտեսության վերջին տարիների
ամենաարագ աճող արտահանող հատվածներից
մեկը:
Մինչև 2015 թ. ոլորտում ակնկալվում են էական
կապիտալ ներդրումներ և նոր հանքերի
շահագործում, ինչը նշանակում է, որ ոլորտի
դերակատարումը Հայաստանի տնտեսության մեջ շարունակելու է մնալ խիստ կարևոր:
Ոլորտը ռազմավարական կարևորություն ունի ՀՀ համար աշխատատեղերի և տնտեսական
ակտիվության ապահովման տեսակետից, ուստի և արժանանում է պետության հատուկ
ուշադրությանը: Մասնավորապես ճգնաժամի շրջանում ոլորտին տրամադրվել էր բյուջետային
վարկավորում 44մլն. ԱՄՆ դոլարի չափով, որի շնորհիվ հանքարդյունաբերության
ձեռնարկությունները կարողացան իրականացնել տեխնիկական վերազինում և բարձրացրեցին
իրենց արտադրողականությունը:
Ոլորտի առանցքային խնդիրներից է բնապահպանական անվտանգությունը: Հաշվի առնելով
այս հանգամանքը` պետությունը հանքերի շահագործման ծրագրերին հավանություն տալիս
նախապատվություն կտա նորագույն և անվտանգ տեխնոլոգիաների կիրառությանը:
Նկատի ունենալով ոլորտի ռազմավարական նշանակությունը` պետությունը օպերատիվ կարգով
միջամտություններ կիրականացնի հրատապ լուծումներ պահանջող հարցերում:

 Մետաղագործական արտադրություն

Մետաղագործությունը Հայաստանի դինամիկ
զարգացող ճյուղերից է: Ոլորտում իրականացվում
են խոշոր կապիտալ ներդրումներ և կիրառվում են
առաջատար տեխնոլոգիաներ: Հանդիսանալով
տնտեսության մեջ կշիռ ունեցող հանքահումքային
արդյունաբերության արժեքային շղթայի
տրամաբանական շարունակությունը` ոլորտը
ռազմավարական կարևորություն ունի ՀՀ համար աշխատատեղերի և տնտեսական
ակտիվության ապահովման առումով և արժանանում է պետության հատուկ ուշադրությանը:
Ոլորտի առանցքային խնդիր հանդիսացող բնապահպանական անվտանգությունը պետական
ուշադրության ներքո է: Վերջին տարիներին իրականացվող արտադրական վերազինումներն
իրականացվում են համաշխարային ամենավերջին տեխնոլոգիաներով: Խնդրո առարկա է
հատկապես Ալավերդու պղնձաձուլարանը, որտեղ ծծմբական գազերի արտանետման
խնդիրների հնարավորինս մեղմումը պետք է հատուկ ուշադրության արժանանա:

Սննդամթերքի արտադրություն

Հանդիսանալով արտահանման ծավալների
տեսանկյունից երկրորդը (14% ընդհանուրի մեջ),
սննդամթերքի արտադրությունը կարևոր
դերակատարություն ունի գյուղատնտեսության
ոլորտի խնդիրների լուծման հարցում: Այսպես,
օրինակ, կոնյակագործությունը, մթերելով
Հայաստանի խաղողի բերքի շուրջ 60%-ը,
խաղողագործության ոլորտում ապահովում է ավելի քան 8,000-10,000 աշխատատեղ:
Ոլորտի հիմնական խնդիրն է պատշաճ որակի ապահովումը և վերահսկողությունը: Մյուս
կարևոր խնդիրների շարքում են երկարաժամկետ հատվածում հումքային բազայի
սահմանափակությունը, սերտիֆիկացման միջազգային ճանաչումը, միջազգային շուկայում
մարքեթինգի ապահովումը, տրանսպորտային հաղորդակցության անկայունությունը, ալկոհոլային խմիչքների արտահանման պարագայում տրանսպորտային ուղիների
սահմանափակությունը (Իրանի տարածքով տարանցումն արգելված է, իսկ Վերին Լարսի
անցակետը չի սպասարկում ենթաակցիզային ապրանքների տարանցումը):
Ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են`
գյուղատնտեսական ռազմավարության արդյունավետ իրագործումը, որակի միջազգային
սերտիֆիկացման ենթակառուցվածքների ապահովումը (այդ թվում` ազգային ստանդարտների և
որակի վերահսկողության համակարգի համապատասխանեցումը միջազգային
ստանդարտներին), որակի վերահսկողության համակարգերի ներդրումը, նոր շուկաների
մատչելիության ապահովման աջակցությունը:

Ակնագործություն և ոսկերչություն


Ակնագործությունը և ոսկերչությունը ավանդական
ոլորտներից է` արտահանման մեջ էական
մասնաբաժնով: Այսուհանդերձ, ոլորտը վերջին
տարիներին արձանագրել է նշանակալի անկում`
հիմնականում պայմանավորված
նախաճգնաժամային փուլում դրամի կտրուկ
արժևորմամբ, համաշխարհային տնտեսական
ճգնաժամով պայմանավորված պահանջարկի
անկումով, իսկ մասնավորապես ադամանդագործության խնդիրները կապված են
Ռուսաստանից հումքի մատակարարման խնդիրների հետ:
Պետությունը մի շարք կարևոր նախաձեռնություններ է իրականացրել ոլորտում:
Մասնավորապես ՀՀ միացել է Քիմբերլի գործընթացին, սահմանվել է բարենպաստ մաքսային և
հարկային ռեժիմ: Ներկայումս աշխատանքներ են տարվում ՌԴ կառավարության և «Ալռոսա»
ընկերության հետ` հումքային ադամանդների մատակարարումն ապահովելու նպատակով:
Ոլորտում պետական աջակցության ուղղություններից է միջպետական համաձայնությունների
ապահովման ուղղությամբ ջանքերի գործադրումը, սփյուռքից և այլ աղբյուրներից ներդրումների
ներգրավումը:

 Մեքենաշինություն, սարքաշինություն և էլեկտրատեխնիկական արտադրություն


Ոլորտում թեպետ հատվածաբար դեռևս
պահպանվում է խորհրդային ժառանգությունից
եկող ներուժը (ի դեմս ժամանակին մշակված
առաջադեմ տեխնոլոգիաների և դրանց
տիրապետող փորձառու մասնագետների), այսօր
այն կարիք ունի էական արդիականացման:
Ոլորտի առջև ծառացած լրջագույն
հիմնախնդիրներից են ճարտարագիտական
կրթության ենթակառուցվածքների քայքայվածությունը, նոր տեխնոլոգիաների
անմատչելիությունը, գիտաշխատողների և այլ տեխնիկական աշխատողների միջին բարձր
տարիքը, միջազգային շուկաների թույլ տիրապետումը և սերտիֆիկացման խնդիրները:
Ոլորտում պետական աջակցության հիմնական ուղղություններ են նկատվում
ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման համապարփակ ռազմավարության
իրագործումը, ֆինանսավորման մատչելիության ապահովումը, շուկաների մատչելիության
ապահովումը, արտահանման կարողությունների զարգացումը, հետազոտությունների և
մշակումների խթանումը, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման աշխատանքների
կազմակերպումը:

 Քիմիական արդյունաբերություն 

Մեծ քիմիայի հիմնական քարշակ
ձեռնարկություններն են «Նաիրիտ Գործարան» և
Վանաձորի «Պրոմեթեյ-Խիմպրոմ»
ընկերությունները: Ընկերություններն ունեն
արտադրության կազմակերպման տարաբնույթ
խնդիրներ, որոնք պետության ուշադրության
կենտրոնում են:
Դեղագործության ոլորտը Հայաստանի ամենաարագ աճող արտահանող ոլորտներից է:
Արտահանումը կազմում է ոլորտի թողարկման 57%-ը, իսկ արտահանման տարեկան միջին աճը
կազմել է 24% (սկսած 2003 թ.-ից): Ոլորտի գլխավոր խնդիրներից է ՊԱԳ (GMP)
հավաստագրման բացակայությունը:
Պետական աջակցության շրջանակներն այս ոլորտում ներառելու են որակի
սերտիֆիկացման համակարգերի ներդրման գործում աջակցությունը, որակի
վերահսկողությունը, ֆինանսական մատչելիության ապահովումը, անդրազգային
ընկերություններին դեպի Հայաստան ներգրավելու աշխատանքները և այլ գործիքներ:

Թեթև արդյունաբերություն 

Թեթև արդյունաբերությունն ունի կարևոր
սոցիալական դերակատարում. լինելով
առավելաբար աշխատատար ոլորտ` զարգացման
դեպքում այն կարող է էապես նպաստել
աշխատատեղերի ստեղծմանը: Ոլորտի
արտահանող ընկերությունների մի մասը
մասնագիտացած են օտարերկրյա
գործընկերների համար կարի ծառայությունների մատուցման վրա, մյուս մասը իրականացնում է
սեփական արտադրանքի վաճառք արտաքին շուկաներում:
Ոլորտի գերակա խնդիրներից են մաքսային և հարկային վարչարարության որոշակի բացերը,
արտաքին շուկաների մասին գիտելիքների և մարքեթինգային գործիքների տիրապետման
պակասը, միջին մասնագիտական կրթության ցածր մակարդակը:
Պետության կողմից ոլորտին աջակցություն ցուցաբերելու հնարավոր գործիքների շրջանակը
ներառում է շուկաների մատչելիության ապահովման աջակցությունը, արտահանման
կարողությունների զարգացումը, ֆինանսական մատչելիության ապահովումը:

Շինանյութերի արտադրություն

Ոլորտի արտադրանքից արտահանվում են
հիմնականում քարերն ու այլ ոչ մետաղական
հանքահումքային արտադրանքը: Մինչև 2008թ.
էական արտահանում էր արձանագրվում
ցեմենտի ոլորտում (2008թ. 38.3 մլն. ԱՄՆ
դոլար), որը սակայն դադարեցվեց 2009թ.-ից`
պայմանավորված Վրաստանում նոր գործարանի
կառուցմամբ և Հայաստանում էներգակիրների
թանկացմամբ:
Ոլորտի հիմնական խնդիրներն են տրանսպորտային հաղորդակցության թանկությունը և
առևտրի ռեգիոնալ մակարդակում սահմանափակությունը:
Ոլորտի աջակցության հիմնական ուղղությունը կարող է լինել շուկաների մատչելիության
ապահովումը և արտահանման կարողությունների զարգացումը: