четверг, 31 октября 2013 г.

Մխիթար Սեբաստացի (նախագիծ) Առաջադրանք 1

Հիմա կներկայացնեմ փոքրիկ թարգմանություն, որը կատարել եմ pumalu.ru ռուսական կայքից: 
Մխիթար Սեբաստացին իր սկզբնական կրթությունը ստացել է տեղական դպրոցում, որը վանքին կից էր: 15 տարեկանում ստացել է սարկավագի կոչում: Աշակերտական տարիներին ունեցել է շատ սուր խելք: Դրանով նա գրավել էր Էջմիածնի կաթողիկոս Միքայելի ուշադրությունը: Միքայելի պատճառով Մխիթարը հայտնվում է Էջմիածնում, որտեղ ուսանելու փոխարեն, նրան տանջում են և որպես ծառա են օգտագործում:  http://pomalu.ru/kultura/armyanskiyostrovstlazar/
Թարգմանության բովանդակային վերլուծություն
Իմ կարծիքով, այնքան էլ ճիշտ ինֆորմացիա գրված չէ pomalu.ru կայքում:
ա ) Ես ծանոթացել եմ շատ տարբեր հայկական և արտասահմանյան էջերի հետ, և եկել եմ այն եզրահանգման, որ հայկական էջերը շատ պարզունակ են, շատ կարճ են և ոչ այնքան շատ տեղեկություններ են գրված: Իսկ ռուսերեն կամ անգլերեն էջերում գրված են այնպես, ինչպես դուք ուզում եք, այսինքն, եթե կարճ եք ուզում, կան կարճ տարբերակներ, եթե մանրամասները՝ կան նաև երկար և մանրամասն գրված տեղեկություններ:

Առաջին
Նախ որտեղից էր Էջմիածնի կաթողիկոս Միքայելը իմացել Մխիթարի մասին:
Երկրորդ
Չեմ պատկերացնում, թե 15 տարեկան Մխիթարին ինչու պետք է տանջեին և որպես ծառա օգտագործեին:
Հետևություն և եզրակացություն
Եզրակացնում եմ, որ ռուսական կայքերը ինչ-ինչ շահ են հետապնդել: Մեր կասկածը հիմնավորվեց, երբ մենք փորձեցինք պարզել նյութի սկզբնաղբյուրները: Պարզեցինք, որ դրանք  բացառապես ռուսական կայքերից վերցված տեղեկատվություններ են:  Иа РуПолная Энциклопедия РуРу Айазг Инфо.
Ուսումնասիրությունը՝ Ավետիսյան Էլիզայի, 9-5 դաս., դասավանդող՝  Նունե Մովսիսյան

Комментариев нет:

Отправить комментарий