вторник, 10 сентября 2013 г.

Գեղամ Սարյան

Բարի երեկո,
Ես կուզեի այսoր ներկայացնել հրաշալի գրող Գեղամ Սարյանին : Ճիշտն ասած, ես երկար ժամանակ է ինչ փնտրում եմ Գեղամ Սարյանի բանաստեղծությունները, և վերջապես գտա մեր դպրոցի գրադարանում: Հիմա ես կուզեի ներկայացնել մի քանի հիանալի    ստեղծագործություններ՝

        ԿԱԿԱՉԸ                                                             նրանց,որ մնացին Մայիսին՝ Նոյեմբերի համար:



Մի կարմիր կակաչ,մի սիրուն կակաչ

Ժպտաց ինձ դաշտում վառ մի առավոտ,
Կարծես իմ սրտին ծանոթ ու ճանաչ՝
Խոսեց հոգուս հետ մի կարմիր կակաչ:

_Իմ արյունակից,կա՛նգ առ իմ դիմաց,

Թերթերս ալ են, վառ են մետաքսից,
Այս բաց դաշտի մեջ իմ շունչը պահած՝
Սպասում էի ես քո գալստին:

Քո ընկերոջից ընդունիր բարև,

Ալ թերթերիս մեջ հայացքն է նրա,
Նրա մահով եմ սնվել, կյանք առել,
Այս կանաչ,կանաչ թարմ դաշտի վրա:

Նա մի հերոս էր. ընկավ մեծ կռվում,

Այս հողի վրա, ուր բուսել եմ ես,
Այդ մեծ պայքարում նա կյանքն էր կռում
Հազարների հետ, և ըմբոստ, և վես:

Թաղեցին նրան այս հողում ահա,

Եվ հողը դարձավ պարարտ ու բերրի,
Գուցե մեռնողի հենց սրտի վրա
Կյանք առա ու քեզ ջերմ բարև բերի:

_Իմ կարմիր կակաչ, իմ սիրում կակաչ,

Ասա դու նրան , որ կյանքը դեռ կա,
Որ հնադարյան մեր երկրի վրա
Կրկին թավիշյա գարուն է ահա:

Մեր ամենօրյա ահեղ պայքարում,

Մեր կառուցման մեջ, մեր սրտերում վառ,
Ասա՛, որ իր պես հազար ընկերի
Անունը պայծառ պահում ենք անմար:



ՄԱՅՐԸ


Ձյունն է մաղում կամաց ,

Հրդեհվում է մի տուն,
Երկինքը ամպամած
Դարձել է վարդագույն:

ՈՒ գյուղից դուրս, հեռվում,

Մի նորածին գրկինց ,
Սարսափը աչքերում
Դեգերում է մի կին:

Փախել է նա գյուղից ,

Վախով նայում է ետ ,
Աչքերն արտասվալից
Խոսում է մանկան հետ:



_Քեզ չեմ երգում օրոր
Օրոցքըդ ջարդեցին.
Ջահել քո հորն այսօր
Կախեց գերմանացին:

Մանկիկ,չունենք մենք տուն.
Հրդեհվում է նա,տե՛ս,
Ինձ հետտ, այս բաց դաշտում
Ձմռան պիտի քընես:

Քընիր,քընիր,անգի՛ն,
Առանց իմ օրորի,
Անօթևան կյանքին,
Մանկիկ իմ, սովորի ...

Եվ քայլում է հոգնած,
Ընկնում, վեր է կենում,
Իսկ մանկիկը քնա՜ծ...
Քընած՝լաց չի լինում:

_Կըսնեմ ես, հոգյա՛կ,
Քեզ վըրեժով անմար.
Հիշի՛ր, արևի տակ
Վըրեժն է լոկ քեզ մայր:

Բայց կանգ առավ հանկարծ
Ահով նայեց մանկան.
Մահն էր թևատարած
Ամուր փարվել նրան:

Եվ թուլացած չոքեց,
Գրկին՝մանուկն արդար,
ՈՒզեց լալ վիշտն իր մեծ,
Բայց արտասուք չըկար...

_ Օ՜,ահավոր աղետ...
Նա շշնջաց միայն,_
Գերմանացին հոր հետ
Սպանեց և մանկան...

Իսկ ձյունն իջնում էր վար,
Փռվում էր դաշտերում,
Մայրը մանկան համար
Գերեզման էր փորում:

Փորեց,դրեց նրան
Վերջին մի անկողին
ՈՒ պահ տվեց մանկան
Իր հայրենի հողին:

_Մանկիկ, գրկի թող քեզ 
Մեր հողը սրբազան,
Իսկ մայրըդ վշտակեզ
Դառնում է պարտիզան:

Գնում է նա արդար
Ձեր վըրեժով լեցուն,
Գնում է նա անտառ,
Խփի գերմանացուն:

Եվ հեռացավ,գնաց,
Կորավ ձմռան մուժում,
Ասես սիրտը թողած
Մենակ, ճամփամիջում:

Իսկ ձյունն իջնում էր վար,
Հարազատ մոր նման
Ծածկում էր աննշմար
Փոքրիկ մի գերեզման...

ԲԱՐԴԻՆԵՐԻ ՊՈՒՐԱԿՈՒՄ
                       I

Բարդիները խշշացին,
Աղբյուրները լաց եղան,
Տխուր իրար նայեցին
Ջահել աղջիկն ու տղան:

Տղան ասաց,_Մոռացի՛ր,
Մեր միջև էլ սեր չըկա...
Արցունքները լվացին
Թուխ աչքերը աղջկա:

ՈՒ կանգնեցին նրանք լուռ,
Անջատման վիշտը հոգում,
Եվ գլխահակ ու տխուր՝
Բարդիների պուրակում:

Իջավ խաղաղ իրիկուն,
Ստվերները չքացան,
Եվ մի հուզիչ լռություն,
ՈՒ երկու սիրտ քարացան...

Տղան զգում էր ամոթ,
Աղջիկը խոր մի կսկիծ,
Եվ երեկոն էր աղոտ
Նրա վշտին կարեկից:

Բարդիները խշշացին,
Աղբյուրները լաց եղան,
Բաժանվեցին գնացին,
Ջահել աղջիկն ու տղան:

                   II

Տղան գտավ ուրիշ սեր,
Մոռացավ թուխ աղջըկան,
Մի ուրիշն էր գանգրահեր,
Որ հմայել էր նրան:

Սիրեց նրան անսահման,
Երդում արին ու խոստում,
Վկա եղան այդ երդման
Բարդիները պուրակում:

Բայց պատերազմ բռնկեց,
Լուրը թնդաց ինչպես բոթ.
_ Ինձ հայրենիքը կանչեց,_
Ասաց տղան կրակոտ:

Ինձ հայրենիքը կանչեց,
Բարի հիշիր իմ մասին,_
ՈՒ հովն ասես հառաչեց,
Փարվեց նրանց երեսին ...

Աղջիկն զգաց հոգու ցավ ,
Թախիծ պատեց տղային,
ՈՒ երեկոն հասկացավ 
Նրանց խոհերն այդ պահին:

Բարդիները խշշացին,
Աղբյուրները լաց եղան,
ՈՒ հրաժեշտ տվեցին
Սիրած աղջիկն ու տղան:

                  III

Ձմեռն անցավ, ձյունն անցավ,
Բայց տղայից լուր չըկա:
_ Խըփվե՞ց արդյոք, մահացա՞վ,_
Կսկծաց սիրտն աղջըկա:

Գարունն եկավ ծաղկավառ,
Բազմեց ամառն իր գահին,
Սիրտն աղջըկա դարձավ քար,
Մոռացավ այն տղային:

Եկավ աշունը տրտում,
Օրերն եկան վերհուշի,
Բարդիների պուրակում
Սիրեց աղջիկն ուրիշի:

Տերևները դալկացան,
Արցունքի պես ընկան ցած,
Կարծես մի սիրտ բարձրաձայն
Սաղարթի տակ հեկեկաց:

Նայեց երկինքը տխուր
Իրիկնային այդ պահին.
_ Բամբասասեր դու զեփյուռ,
Սուրա՛,լուր տար տղային:

Բարդիները խշշացին,
Աղբյուրները լաց եղան,
ՈՒ մորմոքով հիշեցին.
_ Ափսո՜ս, ափսո՜ս այն տղան:

                        IV 

Տղան կռվում կուրացավ,
Բերին քաղաքն հայրենի,
Աչքերում ՝ մութ, սրտում՝ ցավ,
Կարոտ ծանոթ վայրերին:

_ Իմ լավ, բարի բուժաքույր,
Կանչիր սիրածս աղջըկան.
Իմ աչքերը մութ ու կույր
Նրա սիրով լույս կըտան...

Գնաց քույրը ու եկավ.
Ինչպե՜ս չար լուրը գուժի.
_ Քո սիրածը ուխտադավ,
Տվել է սիրտն ուրիշի...

Տղան վշտից մղկտաց,
ՈՒ լաց եղավ իր հոգում,
Թվաց կանգնել է հարբած՝
Բարդիների պուրակում:

Թվաց, աղջիկն իր դիմաց,
Թվաց, խաղաղ իրիկուն,
Վերջին բարևն, որ ասաց,
ՈՒ վերջին մի լռություն...

Բարդիները խշշացին,
Աղբյուրները լաց եղան,
Հեկեկացին միասին
Բուժաքույրը և տղան...

                 V

Օրեր անցան ու եկան,
Գարուն եկավ ծաղկավետ,
Բուժաքույրը և տղան
Մտերմացան իրար հետ:

_Որքա՜ն քնքուշ ես դու, քու՛յր,
Բուժում արա իմ վերքին,
Իմ աչքերը թեև կույր,
Բայց սիրում եմ քո հոգին:

Վաղն աչքերս կբանան,
Կըտեսնեմ քեզ վաղը ես,
Սիրի՛ր ինձ, քու՜յր ..._ ու տղան
Խուլ հեկեկաց մանկան պես:

Լսեց քույրը տխրությամբ,
Կարծես թե սիրտն ընկավ վար,
Նրա հոգով, ինչպես ամպ,
Անցան խոհերն անհամար...

_ Կըհանդիպենք,_ քույրն ասավ,_
Բարդիների պուրակում.
ՈՒ կսկիծով հեռացավ՝
Լացը պահած կոկորդում:

Բարդիները խշշացին, 
Աղբյուրները լաց եղան,
Հեկեկացին առանձին
Բուժաքույրը և տղան...

                   VI

Ցրվեց խավարն անթափանց,
Բացեց աչքերը տղան,
Բայց չտեսավ իր դիմաց
Այն բուժաքույր աղջըկան:

Բարդիների պուրակում
Եկան սիրով իրար տես,
Աղջիկն իր սերը հոգում,
Տղան՝ սիրուց վշտակեզ:

Տեսավ տղան զարմանքով,
Հիշեց մերժված աղջըկան.
_ Ների՛ր, _ ասաց ամոթով,
Եվ արցունքները ընկան ...

Սիրտն աղջըկա փղձկաց,
Բառ չէր գտնում նա կարծես,
Հազիվ, հազիվ շշնջաց.
_ Արժանի՞ եմ միթե ես...

Արժանի՞ եմ միթե ես...
Լալիս էր նա ու ժպտում,
Եվ արցունքի տակ կարծես
Ծաղկող իր սիրտն էր փթթում...

Բարդիները խշշացին,
Աղբյուրները լաց եղան,
Հուզված իրար փարվեցին,
Սիրած աղջիկն ու տղան ...


ԵՍ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ ՙ,ՈՐ ԴՈՒՔ ՀՈՒԶՎեՑԻՔՙ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԵՍ ԻՆՔՍ ԼԱՑ ԵՄ ԵՂԵԼ ՄԱՆԱՎԱՆԴ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԿԱՐԴԱԼԻՍ :'(
http://www.youtube.com/watch?v=9YueD5mZ9KA 

Комментариев нет:

Отправить комментарий