вторник, 28 января 2014 г.

Վահան Տերյանի բանաստեղծություններ

ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔԵՐԻՑ 

Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,

Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.


Իմ ուղին միշտ մթին, մենավոր,


Կըգնամ իմ դժկամ ցավի հետ


Ւմ ճամփան՝ անվախճան մի գիշեր,


Ւնձ շոյող ոչ մի շող չի ժպտա.—


Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,


Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա...


Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի,


Ւմ վերև թող արև չըխնդա.


Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,


Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա...
 



ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ

Աշուն է, անձրև... Ստվերներն անձև 
Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ 
Անձրև՜ ու անձրև ... 


Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ 


Անհանգստություն... 


Սպասիր, լսիր, ես չեմ կամենում 


Անցած լույսերից, անցած հույզերից 


Տառապել կրկին. 

Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից 


Իմ հիվանդ հոգին... 

Անձրև է, աշուն... Ինչո՞ւ ես հիշում, 


Հեռացած ընկեր, մոռացած ընկեր, 


Ւնչո՞ւ ես հիշում. 


Դու այնտեղ էիր, այն աղմկահեր 


Կյանքի մշուշում... 


Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում — 


Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս... 


Ես ցուրտ մշուշում. 


Իմ հոգու համար չկա արշալույս — 


Անձրև՜ է, աշո՜ւն... 




ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ 
Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ, 
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ:

Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ:

Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ...

Նյութի աղբյուրը ՝ http://www.gisher.ru/vahan-teryan-t1896.html



пятница, 24 января 2014 г.

Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտե

Կարմիր Խաչի համառոտ պատմությունը

 Կարմիր խաչի մարդասիրական առաքելությունը Հայաստանում գործունեություն է ծավալել դեռևս 1877 թ., երբ էրիվանի նահանգում հիմնվեցին Ֆիննական կարմիր խաչի հոսպիտալներ, ինչպես նաև 1896 թ., երբ Ամերիկյան կարմիր խաչի կամավոր Կլարա Բարտոնը օգնություն էր ցուցաբերում Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ գտնվող աղետի մատնված հայ բնակչությանը: 1920 թ. մարտի 19-ին Հայաստանի առաջին հանրապետության պառլամենտը հաստատեց ընկերության կանոնադրությունը և ընկերությունը ստացավ "Հայաստանի կարմիր խաչի ընկերություն" անունը:   1925 թ. ստեղծվում է ԽՍՀՄ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միությունը, որը ներկայացնում էր ազգային ընկերությունների շահերը ԽՍՀՄ կառավարության առաջ, կոորդինացնում էր իր կազմի մեջ մտնող ընկերությունների զանազան գործունեությունը:  1988 թ. դեկտեմբեր... Սպիտակի երկրաշարժը ցնցեց ամբողջ աշխարհը` 25.000 զոհ, 19.000 վիրավոր, ավերված տներ, դպրոցներ, հիվանդանոցներ: Երկրաշարժն ընդգրկեց Հայաստանի տարածքի 40%-ը` շուրջ 1 մլն բնակչությամբ: Դեկտեմբերի 8-ի երեկոյան Կարմիր խաչի ընկերության առաջին ինքնաթիռը վայրէջք կատարեց Հայաստանում:
     

Երիտասարդական Կարմիր Խաչ:
ԵԿԽ սոցիալական խնամք
    ԵԿԽ-ն իրականացնում է սոցիալ-հոգեբանական աջակցության ծրագրերուղղված հանրակացարանաբնակ միայնակ ծերերին, ծնողազուրկ,     փախստական և անապահով ընտանիքների երեխաներին:

     ԵԿԽ առողջապահություն:

·         ԵԿԽ-ն իրականացնում է ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված ծրագրեր
·         կազմակերպում է բազմաբնույթ հանրային միջոցառումներ ու առողջ ապրելակերպի թեմաներով դասընթացներ ուսումնական հաստատություններում
·         գործարկում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի SMS տեղեկատվական գիծ:

ԵԿԽ ռեսուրսների հայթայթում:

·         ԵԿԽ-ն իրականացնում է Ռեսուրսների հայթայթման ծրագրեր
·         կազմակերպում է քարոզարշավներ, դրամահավաքներ, հանգանակություններ, բարեգործական երեկոներ
·         պատրաստում է բացիկներ, զարդեր և այլ նյութեր բարեգործական միջոցառման համար:


     ԵԿԽ միջազգային համագործակցություն:

·         ԵԿԽ-ն իրականացնում է երիտասարդ կամավորների փոխանակում Բրիտանական և Գերմանական Կարմիր Խաչերի հետ "Եվրոպական կամավորական ծառայություն" ծրագրի շրջանակներում
·         կազմակերպում և մասնակցում է միջազգային հավաքների, ճամբարների, սեմինարների, թրեյնինգների:

Կարմիր Խաչի մարդասիրական արժեքների լուսաբանում:

·         ԵԿԽ-ն կազմակերպում է Կարմիր Խաչի գաղափարների լուսաբանում դպրոցներում և բուհերում
·         Նպաստում է կամավորական շարժման խթանմանը, կամավորների հավաքագրմանն ու ՀԿԽԸ գործունեության մեջ ներգրավմանը հրատարակում է ԵԿԽ գործունեությունը լուսաբանող տեղեկագիր: