вторник, 3 декабря 2013 г.

Միսաք Մեծարենց


Անանուն


Վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է,
ըսե՛, մասուր ու կանանչե
ցանկապատին շուքին նստած
վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է։

Ըսպիտակ, կաթ ու մազտաքե
բուրող ծաղիկ, անունդ ի՞նչ է.
ըսե՛, քի՛չ մը գեթ չե՞ս դողար,
հովիկն անուշ երբոր փըչե...։

Հըպա՜րտ ծաղիկ, անունն ի՞նչ է
պարիկին, որ անցավ քովեդ,
հեզուկ ու սև սաթի վետվետ
ցայտք մը ձըգած իր քամակեն:

Գիտե՜ս, ծաղի՜կ, անունն ի՞նչ է
դողին՝ զոր քեզ տըվավ հովիկ,
ու ձայնին՝ որ զիս կը կանչե...։




Երազի օրեր

Կարմիր ծաղիկ մը գարունի
Առտու մը ինծի նվիրեցիր.
Ըզգացի թե տենդեր ունի
Երազկոտ միտքըս ուշացիր։

Խանդաղատանք մը հորդեցավ
Իմ նըվաղկոտ լանջքիս տակ՝
Դողաց սիրո սարսուռն անցավ՝
Ու թովանքը համբույրին հուր։

Եվ ըղձակաթ իմ հեգ հոգիս
Ըզգաց սիրտիդ հուրքն արծարծուն,
Ու մետաքսե ուղի մը զիս
Սեր-Ծաղիկին տարավ ածուն։

Հոն ժըպտեցավ կյանքը ինծի,
Հըմայքներու հույլովն անցավ,
Եվ ուրվական մը կասկածի
Անոր մոտեն երբեք չանցավ։








Աքասիաներու շուքին տակ

Ծաղիկներէն յուշիկ թերթեր կը թափէ
Բուրումներով օծուն հովիկն իրիկուան,
Հոգիներուն կ'իջնէ երազ մը բուրեան,
Ի՜նչ հեշտին է մըթնշաղն այս սատափէ։


Աքասիաներ, գինով լոյսէ ու տապէ,
Օրօրուելով մաքուր շունչ մը կը հեւան.
Մինչ կը ձիւնէ ծաղիկն իրենց հոտեւան՝
Զոր խօլաբար հովը գրկել կը շտապէ։


Ու լոյսն անոնց, անխօս հուրի՛ դիւթական
Հըմայագեղ ու վարսքերով արծաթէ,
Շատրըւանին կ'իջնէ գուռին մէջ կաթէ։


Ջուրը ցայտքէն ծաղիկ ծաղիկ կը կաթէ.
Վըճիտ, ինչպէս լոյսէ արցունքը մանկան,
Նըւագն անոր կը հեծեծէ հեշտական։


Ծաղիկներէն հովը թերթեր կը թափէ...։







նյութի աղբկուրը ՝ http://www.gisher.ru/misaq-metsarenc-t1942-60.html

понедельник, 2 декабря 2013 г.

Հարցաշարք << Սասնա ծռեր >>

5. Ցայսօր հայտնաբերվել և գրառվել է շուրջ 160 պատում՝ «Սասունցի Դավիթ», «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Թլոլ Դավիթ», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլ վերնագրերով: http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=1585

6. Մովսես Խորենացին (գիրք Ա, ԻԳ) և Թովմա Արծրունին (Թովմա Արծրունի և Անանուն, Պատմություն Արծրունյաց տան) իրենց երկերում: Իսկ Դավթի և Խանդութի մասին զրույցների, Սասունում եղած իրեղեն ապացույցների հիշատակություններ կան XVIդ. պորտուգալացի ճանապարհորդների Ա. Տենրեյրո և Մ. Աֆոնսո ուղեգրական նոթերում:
9. «Սասնա ծռերի» գրական մշակումները սկսվել են դեռևս 1890-ական թվականներից, սակայն Դավթի ճյուղի լավագույն մշակումը համարվում է Հովհաննես Թումանյանինը («Սասունցի Դավիթ», 1903թ.): Փոքր Մհերի ճյուղը բանասետղծական մշակման են ենթարկել ռուս բանաստեղծ Ա. Կուլեբյակինը («Մհերի դուռ», Թիֆլես, 1916թ.) և Ավ. Իսահակյանը («Սասման Մհեր», 1922թ.): Դավթի ճյուղը մշակել է նաև Եղիշե Չարենցը («Սասունցի Դավիթը», 1933թ.) և ուրիշներ:

10. Առաջինը գրի է առել Գարեգին Սրվանձտյանը, երկրորդը՝ Մանուկ Աբեղյանը, Գ. Հովսեփյանը, Խ. Դադյան, Ս. Հայկունի, Ա. Աբեղյան, Ե. Լալալյան, Կ. Մելիք-Օհանջանյանը և Ա. Ղանալանյանը:
8. Էպոսի վիպասացների բուն հայրենիքը Սասունն է: Սասունին նաև անվանում են Սանասունք և Սանասուն: Այն գտնվում է  Մեծ Հայքի Աղձնիք նահանգի կազմում: