воскресенье, 15 сентября 2013 г.

Շառլ Օգյուստեն Կուլոնը


Շառլ Օգյուստեն Կուլոնը (Ծոուլոմբ) ծնվել է Ֆրանսիայում 1736թ. : Փարիզի ԳԱ անդամ է եղել։ Հետազոտել է մազերի, մետաքսաթելերի  և մետաղալարերի ոլորումը և ձևակերպել այդ երևույթի օրենքները։ Հնարել է ոլորակշեռքը, որը հետագայում կիրառել է կետային էլեկտրական լիցքերի և մագնիսական բևեռների փոխազդեցությունը ուսումնասիրելու համար (Կուլոնի օրենք)։ 1781-ին նկարագրել է սահքի և ճոճման շփման վերաբերյալ կատարած փորձերը, ձևակերպել չոր շփման օրենքները։ Ցույց է տվել, որ էլեկտրական լիցքերը բաշխվում են հաղորդիչի մակերևույթով, մուծել է մագնիսական մոմենտի և լիցքերի բևեռացման հասկացությունները։ Կուլոնի փորձարարական աշխատանքները կարևոր նշանակություն են ունեցել էլեկտրամագնիսական երևույթների տեսության ստեղծման համար։ Շառլ Կուլոնը մահացել է Փարիզում 1806թ.: Նրա անունով է կոչվում էլեկտրականության քանակի միավորը (կուլոն)։

суббота, 14 сентября 2013 г.

Կտակ


1841 թվականին գրող Հենրի Գեյնը անուսնանում է Եվգենիա Միրատի հետ:Նա կոշիկի խանութի բռի,անտաշ վաճառողուհի էր:Իր կտակում Հենրին ամբողջ կարողությունը թողնում է կնոջը մի պայմանով,որ կինը նորից ամուսնանա:Հենրին նշել է ,որ այդպես նա գոնե համոզված կլինի ,որ աշխարհում կա մեկը ,ով կափսոսա ,որ ինքը մահացել է: